o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՀՎ առնվազն 7 աշխատակից կասկածվում է բուլղարացի ձեռնարկատիրոջ թունավորման մեջ

24.11.2019 16:55 ՔՐԵԱԿԱՆ
ԳՀՎ առնվազն 7 աշխատակից կասկածվում է բուլղարացի ձեռնարկատիրոջ թունավորման մեջ

ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) առնվազն յոթ աշխատակից մասնակցել է բուլղարացի ձեռնարկատեր Յեմելյան Գեբրեվի, նրա որդու և ընկերության տնօրենի թունավորման գործին, ասվում է The Insider, Bellingcat և Der Spiegel պարբերականների իրականացրած հետաքննությունից։

Սպանություն Երեւանում. Նախկին ոստիկան, հայտնի փաստաբանի եղբորորդին կասկածվում է աներոջը սպանելու մեջ

Հատուկ ծառայությունների աշխատակիցներին հնարավոր է եղել հայտնաբերել օտարերկրյա անձնագրային տվյալների միջոցով, գրում է ռուսական «Կոմերսանտը»։

Թունավորման դեպքը տեղի է ունեցել 2015 թվականին։ Երեք թունավորվողներն էլ տարբեր վայրերում են գտնվել, երբ վատացել է վերջիններիս ինքնազգացողությունը։ Գործարարի օրգանիզմում հայտնաբերվել է «նովինչոկ» դասին պատկանող նյարդապարալիտիկ նյութ։

2019 թվականին արված տեսագրություններում հայտնաբերվել է ԳՀՎ սպա Դենիս Սերգեևը։ Կան ենթադրություններ, որ վերջինս մասնակցել է նաև Սկրիպալների թունավորման գործին։

Հետազոտողների խմբին հաջողվել է պարզել գործարարի թունավորմանը հնարավոր մասնակից անդամների անուններ։ Նրանք բոլորն էլ տարբեր ժամանակներում եղել են Բուլղարիայում։ Ութից մեկը մայիսին է ժամանել Բուլղարիա, այսինքն՝ արդեն թունավորումից հետո, սակայն այդ ընթացքում ձեռնարկատերը կրկին իրեն վատ է զգացել։

Գեբրեվի թունավորման պատճառները հայտնի չեն։ Նշվում է, որ վերջինս զբաղվել է զինամթերքի արտահանմամբ։ Հայտնի է, որ 2008 թվականին Վրաստանին պատերազմի ժամանակ զենք է մատակարարել, սակայն ըստ գործարարի, խոսքը քիչ թվաքանակի մասին է։

Վարկածներից մեկի համաձայն՝ Մոսկվայում նրան կարող էին դասել Սիրիայում ամերիկյան դաշնակիցներին զենք վաճառողների շարքին, սակայն ձեռնարկատիրոջ պնդմամբ՝ նա նման գործունեություն չի ծավալել։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА