o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չե՞ք վախենում «նստելուց». «Հրապարակ»

26.11.2019 09:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Չե՞ք վախենում «նստելուց». «Հրապարակ»

ՀՔԾ-ն երեկ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ նրան 48 ժամ տալով ներկայանալու համար։ Մենք կապվեցինք Կոստանյանի հետ, ով տեւական ժամանակ Մոսկվայում է։ Նա կատարվածը «նախատոնական շոու» անվանեց եւ ասաց, թե ինքը զգուշացրել էր, որ կներկայանա քննաշրջանից հետո (Կոստանյանը դասավանդում է բուհում), «այդ հրատապությունն ինքն արդեն խոսուն է»։ Նա այս մեղադրանքից հետեւություն է արել, որ Մարտի 1-ի 10 զոհերի սպանության բացահայտման ցանկությունը բացակայում է։ Չե՞ք կարծում, որ սահմանված ժամկետում չվերադառնալու դեպքում հետախուզում կհայտարարեն Ձեր նկատմամբ՝ հարցրինք Գեւորգ Կոստանյանին։

Ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանն շտապել է Երեւան․ «Հրապարակ»

«Դա արդեն հարցի 48-րդ կողմն է»։ Մտավախություն չունե՞ք, որ վերադառնալուն պես Ձեզ կձերբակալեն։ «Դա էլ արդեն հարցի 49-րդ կողմն է»։ Չե՞ք վախենում «նստելուց»։ «Ես, առհասարակ, ոչնչից չեմ վախենում՝ միայն Աստծո պատժից»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА