o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տաթեւիկ Ռեւազյանը շարունակում է զվարճացնել եւ զարմացնել

26.11.2019 16:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տաթեւիկ Ռեւազյանը շարունակում է զվարճացնել եւ զարմացնել

Քաղավիացիայի պետ Տաթեւիկ Ռեւազյանը, որը Եվրոպայինց պեղվել բերվել է թավշիստների կողմից շարունակում է զարմացնել եւ զվարճացնել իր շրջապատին: Այդ աղջնակը այդպես էլ հայերեն չսովորեց եւ նամակ ստանալիս կանչում է իր աշխատաիցներից որեւէ մեկին եւ  կա՛մ խնդրում է կարդալ, կա՛մ հանձնարարում է պատասխանել: Ինչ վերաբերում է բուն գործին, ապա նա նույնպես կիլոմետրերով հեռու է ավիացիայից: Անգամ չի հասկանում պարզագույն եզրույթները: Ընդ որում, հին մասնագետներին նա ազատել է աշխատանքից, իսկ նորերը իր խելքին են: Քաղավիացիայի կայքում նույնպես  քնած հանդարտություն է: Վերջին նորությունը թվագրված է հուլիսի 19-ով: Պետք է հասկանալ, որ վերջին կես տարին ավիացիայի առնչությամբ որեւէ նորություն տեղի չի ունեցել:

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Դրա հետ մեկտեղ նորություններից պարզվում է, որ Տաթեւիկը  ավիացիայի փոխարեն զբաղվում է կանանց գենդերային հարցերով, գենդերային դերերով եւ կարծրատիպերի քանդելով: Մասնավարապես սույն ավիացիայի խոշորագույն մասնագետը ամառը մասնակցել է մի  սեմինարին`«նվիրված կանանց հզորացմանը և երիտասարդ աղջիկների հնարավորությունների ընդլայմանը: Տիկին Ռևազյանը հանդիպում է ունեցել տարբեր մանկատներից, խնամքի և սոցիալական հաստատություններից ներկա շուրջ 40 աղջիկների հետ: Սեմինարի հիմնական թեմաներն ու նպատակներն էին` կանանց հզորության, գենդերային դերերի և կարծրատիպերի, առողջ փոխհարաբերությունների մասին իրազեկվածության բարձրացումը»: Ահա թե որն է Եվրոպայից այստեղ սորոսականների կողմից ներմուծված հայերեն չիմացող այդ աղջնակի հիմնական գործունեության ոլորտը: Նիկոլականները թքած ունեն, թե Հայաստանի, թե հատկապես հայկական քաղավիացիայի վրա: Նրանց համար կարեւոր են Ստամբուլյան կոնվենցիաները եւ նման զիբիլը: Եվ  հենց այդ զիբիլը առաջ տանելու համար քաղաավիացիայի վարչության  պետի պաշտոնում հայտնվում է ոչ թե  ավիացիայի  հայկական դպրոցի որեւէ վաստակավոր ներակայցուցիչ, այլ մի շատ կասկածելի գիտելիքների  եւ կենսագրության տեր մի 30ամիա աղջնակ, որը որ իր գործով զբաղվելու փոխարեն տրանգենդեր-մրանսգենդերով է զբաղվում:

Ինչպես տեղի չի ունեցել եւ քայլոների կողմից  գովազդված ցածր արժեքով (լոուքոսթեր) հոլանդական ավիաընկերության ներգրավումը հայկական բաց երկնքի դաշտ:  30 դոլարանոց տոմսերը պարզվեց սովորական նիկոլական հեքիաթ է: Իրական արժեքը մոտավորապես 200 դոլար է ստացվում: Բացի դրանից,  հոլանդացիները մի բոլ ծիծաղել են  ավիացիայից հեռու Ռեւազյանի հետ բանակցելիս ու չեն պատկերացրել, թե արդյոք իրենց առջեւ նստած է Հայաստանի ավիացիոն իշխանությունների ղեկավարը, թե ինչ-որ ավիափոխադրող ֆիրմայի կրտսեր մենեջերը:

Արդյունքում Երեւանի օդանավակայանը նմանվել է ոչ թե երկրի մայրաքաղաքի հզոր տրանսպորտային հանգույցի, այլ  գավառական մի փոքր քաղաքի օդանավակայանի, որտեղ 2 ժամը մեկ մի ինքնաթիռ է ինջում կամ բարձրանում: Թեեւ զարմանալու չէ` նիկոլականներին  1.5 տարվա ընթացքում հաջողվեց քանդել ու քայքայել երկրի տնտեսության բոլոր ոլորտները, եւ քաղավիացիան այստեղ բացառություն լինել չէր կարող:

Տաթևիկ Ռևազյանի այցը Վանաձորի «Օրրան» կենտրոնի սեմինարին

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА