o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

26.11.2019 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԿՈՒՏՎԻՅԱԹՐՋԻՈՎ ԿՈՒՏՎԻ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ասում են` Միրզոյան Արոն 290.000 դրամի խաշ ա կերել, վրայից էլ մի տիկ յաթրջի ա խմել

 

ՏԱՌԱՊԱՆՔՍ ՓՈՐՁ ՈՒՆԻ (ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԹԻՄԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է` «ԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ ԶԳՈՒՅՇ, ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԶՈՒՍՊ)

Գրողների միությունից հայտնում են, որ Ծառուկյանը թիմին զգուշացրել է, կամաց խոսեք, հանկարծ քաղաքական գիրքս չփակեն:

 

СТРАХОВКА (ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՁՄԵՌԱՅԻՆ ՎԵՐԱՐԿՈՒՆԵՐ ՊԱՏՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ արդարադատության նախարարի` Գլխավոր դատախազությունը, տեսնելով դատական համակարգի ներկա  վիճակը, համենայնդեպս, վերարկուներ է պատվիրել, որ փողոցում հայտնվելուց ցրտից չմեռնեն:

 

ԻՋԵՎԱՆԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄԸ (ՁՄԵՌՎԱ ՇԵՄԻՆ ԻՋԵՎԱՆՑԻՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱԳՈՂԵՐԻ ՍԻՐՏԸ ՇԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ՀՔԾ-ի` Փաշինյանն Իջեւանում խոշորամասշտաբ ասֆալտապատում է անում, որ անտառագողերին թազա ասֆալտին փռի:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՆԻԿՈԼԻ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՈՒՇԱՑԱԾ ԴՇԽՈՒՀՈՒ ՀԵՔԻԱԹԸ (ՆԻԿՈԼԸ` ԻՏԱԼԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԻՐԵՆ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ ՀԱՐԴԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ասա դու ինձ, հայելի՛,

Ո՞վ է ինձնից ավելի

Արմաղ-շարմաղ սիրելի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА