o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե Փաշինյանը անարյուն եկավ, չի նշանակում, որ անարյուն կգնա

26.11.2019 18:52 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե Փաշինյանը անարյուն եկավ, չի նշանակում, որ անարյուն կգնա

Այսօր Iravunk.com-ը զրուցեց՝ «Առողջ Հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Խաչատրյանի հետ օրեր առաջ կայացած «Սոցիալական շարժման», ինչպես նաև մի քանի այլ ներքաղաքական հարցերի մասին։

Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է հրավիրել


- Տիկին Խաչատրյան, Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է ՝107,120,136.4 հազար դրամի չափով,որից 5-միլիոն դրամ տրադամդրում են քաղաքային զուցարանների վերանորոգման համար,իսկ 18-միլիոն դրամ ինչ-որ բուկլետների համար։ Ի՞նչ կասեք այս ամենի մասին։


- Անկեղծ ասած այդ նախագծին ծանոթ չեմ, բայց եթե 18-միլիոն դրամ է տրամադրվում ինչ-որ բուկլետների համար դա պարզապես աբսուրդ է։ Սա ևս քաղաքային բյուջեն մսխելու հիանալի միջոց է։


- Ասում են, որ աղբահանության հարցը լուծված է, սրա մասին ի՞նչ կասեք։


-Աղբը գերիշխում է ոչ միայն ծայրամասերում, այլև կենտրոնում։ Թող մարդիկ մտնեն կենտրոնի բակեր և տեսնեն այնտեղի աղբը։ Եվ կզարմանան, թե ինչպես Երևանի կենտրոնը կարող է այսքան կեղտոտ լինել։ Կենտրոնական մեկ-երկու փողոցներում աղբի հարց լուծելով, չի նշանակում, որ աղբի հարցը լուծված է։ Ասեմ ավելին ՝ այս պահին ես գտնվում եմ Պրոսպեկտ-Մոսկովյան խաչմերուկում այստեղ ամբողջությամբ կեղտ է։ Այս պարագայում այդ բուկլետներում ի՞նչ են տպելու, աղբի նկարնե՞րը։


- «Սոցիալական շարժում»-ի հիմնադրման օրը դուք ևս հանդես եկաք ձեր խոսքով։Ի՞նչ եք կարծում,ի՞նչ զարգացում կունենա վերոնշյալ շարժումը։ 


- Ես շատ խաղաքարտեր չեմ ցանկանում բացել, որովհետև պրոցեսը մի փոքր դինամիկ է։ Ժամանակի ընթացքում մենք կանենք հրապարակումներ և կունենանք հանդիպումներ։Խոսքը ոչ միայն մեծ հանդիպումների մասին է, այլև փոքր խմբերով հանդիպումների։ Այն աշխատանքը, որ պետք է իրականացնեն պետական կառույցները և չեն իրականացնում, մենք պետք է վերցնենք մեր ուսերին, իսկ մենք ժողովուրդն ենք։ Մշակվելու են նախագծեր, ծրագրեր։ Մշակվելուց հետո ներկայացվելու են իշխանություններին, իսկ ծրագրերը լինելու են ժողովրդի ցանկությունների հիման վրա, քանի որ «Սոցիալական շարժում»-ը ժողովրդական շարժում է։


- Կարծես երկրում հիասթափության մեծ ալիք է բարձրացել ներկայիս իշխանությունների հանդեպ, շարժման մասնակիցները ևս դժգոհում էին։ Ի՞նչ եք կարծում ինչքա՞ն կտևի ներկայիս իշխանության կյանքը։


- Ես այս իշխանափոխության ծրագիրը համարում եմ ծրագրված, արհեստական, ներքաշելով ժողովրդին, դարձնելով գործիք։ Եթե Նիկոլ Փաշինյանն անարյուն եկավ իշխանության, դա դեռ չի նշանակում, որ անարյուն էլ հեռանալու է։ Մենք տեսնում ենք Փաշինյանի կոչերը պատերին ծեփելու և ասֆալտին փռելու, այսինքն այս մարդը տեղով մեկ բռնություն է, նրան կարելի է անվանել ՝ բռնապետ Փաշինյան ։Մի կողմից բռնապետությունը, մի կողմից աշխատանք չանելը։ Շատ ադեկվատ մարդիկ նույնիսկ հրաժարվում են աշխատել այս իշխանությունների հետ։ Ես կարող եմ սխալվել, բայց կարծում եմ, որ այս իշխանությունները շատ արագ, գուցե հունվար-փետրվար ամիսներին հրաժարական կներկայացնեն ու ժողովրդին կազատեն իրենց բռնապետությունից։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА