o C     22. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թատրոններում «Հուզանք ու զանգ» չի՞ լինի. մեկնաբանում է փոխքաղաքապետը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27.11.2019 13:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Թատրոններում «Հուզանք ու զանգ» չի՞ լինի. մեկնաբանում է փոխքաղաքապետը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջերս Երեւանի կենտրոնում, Երեւանի քաղաքապետարանի գիտությամբ եւ թույլտվությամբ, ինչպես նաեւ ԿԳՍՄ նախարարության դրամաշնորհով տեղի ունեցած «Հուզանք ու զանգ» անվանումով տարօրինակ ներկայացման մասին, պարզվում է, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անտեղյակ է: Իսկ փոխքաղաքապետ ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆՆ էլ, «Իրավունքի» հետ զրույցում մատնացույց է անում, որ Երեւանի օրենքով չի կարգավորվում մշակութային բովանդակության համար միջոցառում անցկացնելու թույլ տալու կամ չտալու իրավունքը:

Այս հսկայական կեղծիքը թակցնելն ուղղակի անհնար է եւ երկար չի տեւի. Թեհմինա Վարդանյան (Տեսանյութ)

- Վերջերս Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ Երեւանի Հանրապետության հրապարակի տարածքում տեղի ունեցավ մի տարօրինակ ներկայացում, որը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում: Հետաքրքիր է, ինչպե՞ս եղավ թույլտվություն` նման ներկայացումը ցուցադրելու համար:

- Ինչ վերաբերում է միջոցառումների թույլ տալուն, ցավոք, Երեւանի որեւէ օրենքով չի կարգավորվում, թե որ մշակութային բովանդակության համար թույլտվություն տալու իրավունք կա, կամ` չկա: Մենք չենք կարող չարտոնել որեւէ ծրագիր` հաշվի առնելով նրա մշակութային բովանդակությունը, որովհետեւ, ցավոք, չկան այն մասնագետները, որոնք  դրա գնահատականները պիտի տան, եւ եթե լինեն էլ, այդ մասնագետները օրենքով չեն կարող կարգավորվել եւ չի էլ կարգավորվում: Այսինքն` ցանկացած մարդ, որ դիմում է կամ իրազեկում, որ տվյալ տարածքում միջոցառում է անցկացնելու, մեր պատասխանները պիտի լինեն օրենքի շրջանակներում եւ այնքան հիմնավոր, որ որեւէ ատյանում դրանք բողոքարկվելուց Քաղաքապետարանը չհայտնվի վատ վիճակում:

Լավագույն ՏԻՄ գործիչ է ճանաչվել Թեհմինա Վարդանյանը (Տեսանյութ)

- Հնարավոր է, որ առաջիկայում էլ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող թատրոններում նման ներկայացումներ տեսնենք:

- Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մշակութային կազմակերպությունները ունեն իրենց գեղարվեստական խորհուրդները, որոնք  հաստատում են այն բոլոր ծրագրերը, պիեսների ընտրությունը, ձեւավորումները: Հետագայում հենց գեղարվեստական խորհուրդն է ընդունում այդ ներկայացումները: Իսկ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող թատրոնների   գեղարվեստական խորհրդում բավականին ծանրակշիռ եւ հեղինակավոր մարդիկ, այդ թատրոնների գեղարվեստական ղեկավարները եւս բավականին հեղինակավոր եւ ծանրակշիռ մարդիկ են. Արմեն Խանդիկյանը, Մհեր Մկրտչյանը եւ մնացյալը, ու չեմ կարծում, թե մենք որեւէ գեղարվեստական արժեք ներկայացնող նյութի հետ կապված խնդիր կունենանք:

Դադարեցվել է Երևանի Նար-Դոսի, Խորենացու, Տիգրան Մեծի, Քրիստափորի փողոցների գազամատակարարումը

«ՀՈՒԶԱՆՔ ՈՒ ԶԱՆԳԻ» ՄԱՍԻՆ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԱ ԻՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

- Ասում եք, որ հանձնաժողովն է որոշում, կա գեղարվեստական խորհուրդ, բայց այս ներկայացումն էլ ԿԳՄՍ նախարարության կից հանձնաժողովն էր թույլտվություն տալու որոշում կայացրել:

- Դրանք տարբեր եզրույթներ են, թատրոնների գեղարվեստական խորհուրդները ձեւավորվել են այլ անձանցից, եւ այն մշտական գործող գեղարվեստական խորհուրդ է, իսկ սա` ժամանակավորապես ձեւավորվող գեղարվեստական խորհուրդ է, եւ ես շատ կուզենայի, որ հարցերը մինչեւ բուն քննարկումների անցնելը, սպասեին այդ մասնագետների արձագանքին: Բնականաբար, տվյալ միջոցառման կազմակերպիչները ներկայացնելու են բովանդակային հաշվետվություն, եւ վստահ եմ, որ նախարարությունը բովանդակային հաշվետվություն ընդունելուց հետո իր եզրակացությունը կտա, տվյալ իրադարձությանը:

Հորդորում եմ, որպեսզի հրապարակավ հերքի այդ հերյուրանքը, որովհետև այլևս զգուշացումներ չեն լինելու. Տիգրան Վարդանյան

ՎԻՐԱԲՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ԿԱՊԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԱՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

- Պարոն Վիրաբյան, ասում են` Դուք զուգահեռ, դեռեւս ղեկավարում եք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, ինչպե՞ս է դա տեղի ունենում: Խոսակցություններ կան, որ «տեսակապով» ժողովներ եք անցկացնում:

- Շատ կուզենայի, որ որեւէ կերպ, իրավական առումով, իրավունք ունենայի մասնակցելու Գյումրու դրամատիկական թատրոնի կառավարմանը, բայց ձեր ունեցած ինֆորմացիան լիարժեք չէ: Ես որեւէ կերպ կապ չունեմ Գյումրու դրամատիկական թատրոնի կառավարման գործընթացների հետ: Այնուամենայնիվ, իմ խորհուրդներով, ազատ օրերին` շաբաթ-կիրակիներին, երբ լինում եմ տանը` Գյումրիում, այցելում եմ թատրոն, շփվում եմ իմ կոլեգաների, իմ ընկերների հետ եւ իմ մասնագիտական կարողությունները, բնականաբար, փոխանցում եմ: Քանի որ Գյումրու դրամատիկական թատրոնն իմ ընտանիքն է, ես ինձ համարում եմ այդ ընտանիքի զավակ եւ ցանկացած  պաշտոնի փոփոխության դեպքում ես մնում եմ այդ ընտանիքի զավակը: Իսկ իրավական առումով, եթե օրենքը թույլ տար, որեւէ կերպ կարողանայի մասնակից լինել թատրոնի կառավարմանը, նույնիսկ հասարակական հիմունքներով, տվյալ կազմակերպության ղեկավարմանը, մեծ սիրով կուզենայի դա անել:

ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն (Լուսանկարներ)

- Ասում են, որ ոլորտում մշակութային մոնոպոլիա եք ստեղծել, դա՞ ինչպես կմեկնաբանեք:

- Որտե՞ղ եմ ստեղծել:

- Քաղաքապետարանում եւ ընդհանրապես մշակութային ոլորտում:

- Չգիտեմ, խոսակցությունների տեղիքն ինչն է տվել, բայց մենք մեր գործառույթները կատարում ենք մեր լիազորությունների սահմաններում եւ առաջին հերթին, մեր պարտավորությունները, ըստ իս, մեր բոլոր գործողությունները բխում են միայն մեր պարտավորւթյուններից եւ մեր իրավունքներից:

12 պատճառ ասելու՝ շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Այնուամենայնիվ, Երեւանի քաղաքապետի մշակութային գծով տեղակալ Տիգրան Վիրաբյանի խուսափողական ու բուն ասելիք չունեցող պատասխաններից արդեն ենթադրելի է, որ քաղաքապետարանին ֆինանսավորող կողմից` ԿԳՄՍ նախարարությունից, հստակ ասվել է, որ այդ ներկայացումը, անկախ բովանդակությունից, պետք է կայանա, այլապես դատական գործընթացներ կսկսվեն: Համենայնդեպս, Վիրաբյանի շեշտած տեսակետը տառացիորեն խոսում է այդ մասին, թե միջոցառում անցկացնելու համար ցանկացած դիմումի պատասխան, այնպես պետք է ձեւակերպվի, որ լինեն օրենքի շրջանակներում եւ այնքան հիմնավոր, որ որեւէ ատյանում դրանք բողոքարկվելուց Քաղաքապետարանը չհայտնվի վատ վիճակում: Քաղաքապետարանն էլ, խուսափելով վատ իրավիճակներում հայտնվելուց, որոշել է իբրեւ շառից ու փորձանքից հեռու լինել, եւ ինչպես ասում են` փորձված աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը:

Ում համար է 2020-ը հոբելյանական

Տիգրան Վիրաբանի հետ զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА