o C     26. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամանորին ի՞նչ տոնական ծրագրով կներկայանա Հայաստանի պետական ջազ նվագախումբը

02.12.2019 15:31 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ամանորին ի՞նչ տոնական ծրագրով կներկայանա Հայաստանի պետական ջազ նվագախումբը

Հայաստանի պետական ջազ նվագախումբն Ամանորին ընդառաջ հանդես կգա ինքնատիպ ու ավանդական դարձած ձեռնարկով: Սուրբծննդյան նախաշեմին՝ դեկտեմբերի 22-ին, նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի տոնական ամանորյա ծրագիր:

Կամերային նվագախումբը հանդես կգա ջութակահար Անուշ Նիկողոսյանի հետ

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կհնչեն սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ: Կներկայացվի ինքնատիպ ծրագիր, կհնչեն նոր ստեղծագործություններ, որոնք մշակվել են հատուկ ջազ նվագախմբի և հատկապես այս երեկոյի համար:

Ի դեպ, նշենք, որ երեկոյին, բացի նվագախմբից, հանդես կգան դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև  անակնկալ մենակատարներ, որոնց ելույթները ևս տոնական տրամադրություն կստեղծեն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА