o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկ տարում Հայաստանից Ռուսաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվը նվազել է

05.12.2019 15:03 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեկ տարում Հայաստանից Ռուսաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվը նվազել է

Ռուսական ТурСтат տուրիստական ​​պորտալը ներկայացրել է Ռուսաստան ամենաշատ այցելող զբոսաշրջիկների երկրների վարկանիշը 2019 թվականի 9 ամիսների համար՝ հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը:

Հայաստանը մտել է ներգնա տուրիզմի առաջին տասնյակի մեջ, սակայն հանրապետությունից դեպի Ռուսաստան ուղևորությունների քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է:

Նավթի համաշխարհային գները նվազել են

2019 թվականին Հայաստանից Ռուսաստան է այցելել 420 հազար մարդ, իսկ 2018-ին այդ ցուցանիշը 17 հազարով ավելի է եղել:

Ռուսաստան ներգնա տուրիզմի առաջին հնգյակում այս տարի ընդգրկվել են Ուկրաինան (5 միլիոն 944 հազար ուղևորություն), Ղազախստանը (2 միլիոն 716 հազար), Չինաստանը (1 միլիոն 594 հազար), Ադրբեջանը (684 հազար), Ֆինլանդիան (681 հազար):

2019 թվականի 9 ամիսների ընթացքում Ռուսաստան մեկնող արտասահմանցի զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է 19 միլիոն 64 հազար (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 միլիոն 245 հազար ուղևորության համեմատ):

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА